Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային, թիրախում էներգետիկ օբյեկտներն են


Ուկրաինացի զինվորները Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում, 2024թ․
Ուկրաինացի զինվորները Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում, 2024թ․

Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռի արձակման մասին։

Պայթյուններ են գրանցվել Կիևի, Օդեսայի, Լվովի, Խարկովի և այլ շրջաններում։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ էներգետիկ օբյեկտները ռուսական բանակի զանգվածային հարձակման տակ են։

«Աշխատողները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները էներգետիկ համակարգում բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար»,- Ֆեյսբուքում գրել է նախարարը։

"Укрэнерго" -ն հայտարարել է էլեկտրաէներգիայի չպլանավորված անջատումների մասին։ Օդեսայում էլեկտրատրանսպորտը չի աշխատում, ջրամատակարարումը դադարեցված է։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հրետակոծության ժամանակ չորս մարդ է տուժել։

Զանգվածային հարձակման հետևանքով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել, ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG