Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Սումի քաղաքին, կա երկու վիրավոր


Ռուսական բանակը օգոստոսի 17-ի առավոտյան հրթիռային հարձակում է գործել Սումիի վրա։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և քաղաքի ղեկավար Ալեքսեյ Դրոզդենկոն։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ տուժել է երկու մարդ։ Հրթիռը դիպել է բարձրահարկ շենքերի մոտ գտնվող կայանատեղին, ինչի հետևանքով առնվազն 10 ավտոմեքենա է բռնկվել, վնասվել են տներ և այլ շինություններ:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ ռուս զինվորականները հարձակման ժամանակ օգտագործել են «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ։ Բացի այդ, Ուկրաինան հարձակման է ենթարկվել «Շահեդ» տեսակի 14 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ուկրաինայի զինված ուժերի գրառման մեջ ասվում է, որ բոլոր անօդաչու սարքերը խոցվել են։

ՀՕՊ ուժերն աշխատել են Նիկոլաևի, Չերկասի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Կիևի մարզերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG