Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հարձակվել է Խարկովի վրա. կա 25 տուժած


Նոյեմբերի 8-ի գիշերը ռուսական զինուժը հարձակվել է Խարկովի վրա։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Վերջին տվյալներով՝ տուժել է 25 մարդ։

Հարձակման են ենթարկվել Խարկովի Սալտովսկի և Շևչենկովսկի շրջանները։

Հարվածներից մեկը դիպել է բազմահարկ շենքին։ Սինեգուբովը հայտնել է, որ տարհանվել է 30 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Նրա խոսքով՝ երեք ամսական երեխան սուր սթրեսային ռեակցիա է ունեցել։

Վնասվել են նաև հարակից բնակելի շենքերը, մեքենաները և մետրոյի կայարանների ելքերը։

Քաղաքի կենտրոնում վնասվել են պատմական շենքեր, առնվազն վեց բազմահարկ շենքեր, խանութներ, առևտրի տաղավարներ, մեքենաներ, մետրոյի կայարանների ելքեր։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսական զորքերը հարվածել են 500 կիլոգրամանոց ռումբերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG