Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածներից Կիևում 5 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Ռուսական բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով այսօր առավոտյան Կիևում սպանվել է առնվազն հինգ մարդ և վիրավորել՝ ավելի քան երկու տասնյակը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իշխանություններին:

Վնասվել են բնակելի շենքեր, հրդեհներ են բռնկվել մի քանի վայրերում, ինչպես նաև վնասվել են ոչ բնակելի օբյեկտներ, պահեստներ և մանկական հիվանդանոց, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ հատվածներ մնացել են էլեկտրաէներգիայի։

Ռուսաստանը և Ուկրաինան գրեթե ամեն օր փոխադարձ հարձակումներ են իրականացրել 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր:

Ուկրաինային սահմանակից ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Լեհաստանը սկսել է պաշտպանական օդային գործողություններ՝ իր օդային տարածքը պաշտպանելու համար, հայտնել է նրա զինվորականները X-ում հրապարակված գրառման մեջ:


XS
SM
MD
LG