Մատչելիության հղումներ

Ռուսական «ԱԹՍ-ները խախտել են Ռումինիայի օդային տարածքը»


Ռումինիայի ԱԳՆ շենքը, լուսանկարը ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից
Ռումինիայի ԱԳՆ շենքը, լուսանկարը ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից

Ռուսական անօդաչու թռչող սարքերը խախտել են Ռումինիայի օդային տարածքը՝ թիրախավորելով Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնում է պաշտոնական Բուխարեստը։

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ խախտումները և կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել իր անխոհեմ էսկալացիան», - նշված է Ռումինիայի արտգործնախարարության X-ում արած գրառման մեջ։

Ռումինիան այդ մասին տեղյակ է պահել դաշնակիցներին և ՆԱՏՕ-ին, որի անդամ է։

Ռումինիան սահմանակից է Ուկրաինային հյուսիսում և արևելքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG