Մատչելիության հղումներ

Ռուս զինվորականները Ուկրաինայի էներգետիկ ենթակառույցները չեն թիրախավորում. Պեսկով


 Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, արխիվ
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսական ստորաբաժանումները «շարունակում են կատարել նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառույցները չթիրախավորելու հրամանը», այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ հարձակումների մեկամսյա մորատորիումը ուժի մեջ է մտել մարտի 18-ին՝ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցից հետո։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել «քաղաքացիական, էներգետիկ ենթակառույցները՝ նպատակ ունենալով տապալել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG