Ռուսաստանի հեռավորարևելյան Խաբարովսկ քաղաքի դատարանը ակտիվիստ Զիգմունդ Խուդյակովին դատապարտել է 23 օրվա ազատազրկման, քանի որ նա հրապարակային վայրում կրելիս է եղել վերնաշապիկ, որի վրա պատկերված էր ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովը, որ սպանվել էր 2015 թվականին Կրեմլի մոտակայքում:
Խուդյակովը մեղավոր է ճանաչվել «հանրային հավաքների անցկացման կանոնները խախտելու համար»։
Անցյալ ամիս Խուդյակովը ևսև 22 օր բանտում է անցկացրել ևս նմանատիպ մեկ այլ շապիկ կրելու համար։ Ակտիվիստ Խուդյակովը հանգուցյալ ընդդիմադիր գործչի՝ Ալեքսեյ Նավալնին իր աջակցությունն է բազմիցս հայտել, նաև պարբերաբար կոչեր ու հրապարակումներ է անում Ռուսաստանի շարունակական ներխուժումը Ուկրաինա դադարեցնելու համար։