Բրյուսելում գումարվել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների խորհրդաժողովը, որտեղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկնել է Վաշինգտոնի կոչը դաշնակիցներին՝ ավելի շատ միջոցներ ծախսել պաշտպանության վրա։
Նախագահ Թրամփը բազմիցս է պահանջել Հյուսիստլանտյան դաշինքի անդամներից ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսին՝ մեղադրելով նրանց հույսը Ամերիկայի վրա դնելու համար։
«Մենք ուզում ենք այս հավաքից հեռանալ հստակ ընկալմամբ, որ մենք այդ ճանապարհին ենք», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։
ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ խոստացել են պաշտպանական ծախսերն ավելացնել՝ հասցնելով առնվազն ՀՆԱ-ի 2 տոկոսի: Շատ անդամներ, այդ թվում՝ Գերմանիան, սակայն, պնդում են, որ Թրամփի պահանջած 5 տոկոսն իրատեսական չէ։