Մատչելիության հղումներ

«Ռոբերտ Քոչարյանը մեր կոմբինատում սարքավորումներն էր յուղում». Բաքվի դատարանում ցուցմունք են տալիս տուժողները


Ադրբեջան- Դատարանի շենքը, որտեղ տեղի են ունենում հայերի դատավարությունները, արխիվ
Ադրբեջան- Դատարանի շենքը, որտեղ տեղի են ունենում հայերի դատավարությունները, արխիվ

Բաքվի զինվորական դատարանում այսօր սկսել են ցուցմունք տալ 15 հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով տուժող ճանաչված Ադրբեջանի քաղաքացիները:

Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների ու միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին մանրամասներ է հաղորդել պետական «Ազերթաջ»-ը՝ տեղեկացնելով, որ Ստեփանակերտի նախկին բնակչուհի, տուժող 72-ամյա Նազեյկա Աթաքիշիևան պատմել է, որ աշխատել է Ղարաբաղի Մետաքսի կոմբինատում որպես ջուլհակ:

Նա ասել է, թե Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հետ այդ նույն կոմբինատում էր աշխատում, և զբաղվում էր սարքավորումների յուղման գործով, ավելի ուշ Քոչարյանը դարձել է կոմսոմոլի քարտուղար, ապա և հակաադրբեջանական շարժման առանցքային մասնակիցներից մեկը:

Տուժող ներկայացվող Նազեյկա Աթաքշիևան նաև պատմել է Ստեփանակերտում ադրբեջանցիներին այն ժամանակ լավ չէին վերաբերում, իսկ 1988 -ից հետո վիճակն ավելի է վատացել: Նրա խոսքով՝ հայերը իր ուղղությամբ քարեր էին նետում, վիրավորումն էին, ասում էին, թե հեռացեք այստեղից, մենք պետք է այստեղ ապրենք և այլն: 72-ամյա ադրբեջանուհին պնդել է, թե 1988 -ին իր տունը թալանել են ու ավերել են, որից հետո ստիպված ընտանիքով հեռացել է Աղդամ:

Ավելի մանրամասն՝ այստեղ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG