Մատչելիության հղումներ

Reuters. «Գերմանիան կիսով չափ կկրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը»


«Հաջորդ տարի Գերմանիան կիսով չափ կկրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դաշնային հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Փաստաթղթի համաձայն հաջորդ ֆինանսական տարում Գերմանիան Ուկրաինային շուրջ չորս միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի՝ ընթացիկ տարվա 8 միլիարդի փոխարեն։

Բեռլինում հույս ունեն, որ 2025-ին Ուկրաինան կարող է իր ռազմական ծախսերը հոգալ ԵՄ կողմից ձևավորված հիմնադրամի միջոցով, որում նախատեսվում է շուրջ 50 միլիարդ եվրո ներգրավել՝ հիմնականում Ռուսաստանի կալանավորված արտերկրյա ունեցվածքի հաշվին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG