Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ նախկին պաշտոնյան կալանավորվել է կաշառառության համար


ՌԴ քննչական կոմիտեի ավտոմեքենա, արխիվ
ՌԴ քննչական կոմիտեի ավտոմեքենա, արխիվ

ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել պաշտպանության նախարարության կապի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Օգլոբլինի դեմ։ Նա մեղադրվում է պաշտպանության պետական պատվերի կատարման ժամանակ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Գեներալը կալանավորվել է:

Ըստ նախաքննության վարկածի՝ 2016-2021 թվականներին Օգլոբլինը Պերմի «Տելտա» հեռախոսային գործարանի ներկայացուցիչներից ստացել է ավելի քան 10 միլիոն ռուբլի, որի դիմաց խոստացել է աջակցություն ցուցաբերել ՊՆ-ին կապի միջոցների մատակարարման բազմամիլիոնանոց պետական պատվերի իրականացման ընթացքում։

Սերգեյ Շոյգուի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո մեծ թվով կոռուպցիոն գործեր են հարուցվել ՌԴ ՊՆ պաշտոնյաների դեմ: 2024-ի ապրիլից Ռուսաստանում ձերբակալվել են մի քանի բարձրաստիճան զինվորականներ։ Կաշառքի գործերով կալանավորվել են պաշտպանության նախարարի տեղակալ Տիմուր Իվանովը, ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովը և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վադիմ Շամարինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG