Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Միրգորոդի օդանավակայանում Սու-27 կործանիչների ոչնչացման մասին։
Գերատեսչությունը պնդում է, որ հարվածներն իրականացվել են երեկ՝ ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգից։
«Ռուսական բանակի հարվածների հետևանքով ոչնչացվել են հինգ և վերանորոգման մեջ գտնվող երկու Սու-27 կործանիչներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության հայտարարությունը։
Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի նախկին խոսնակ Յուրի Իգնատը Ֆեյսբուքում գրել էր, որ ռուսական զորքերը պարբերաբար գրոհում են ուկրաինական օդանավակայանները։