Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է վեց շրջաններում ուկրաինական 20 ԱԹՍ ոչնչացնելու մասին։
Գերատեսչության տվյալներով՝ ութ անօդաչու թռչող սարք խոցվել է Բրյանսկի շրջանում, չորսը՝ Բելգորոդի, երեքը՝ Կուրսկի, երկուական՝ Սմոլենսկի և Օրելի շրջաններում, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում։
Կուրսկի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը գիշերը գրել է հրթիռային հարձակման վտանգի մասին։ Կալուգայի շրջանի ղեկավար Վլադիսլավ Շապշան էլ հայտնել է մեկ անօդաչու թռչող սարք խոցելու մասին՝ նշելով, որ տեղում օպերատիվ խմբերն են աշխատում։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։