Մատչելիության հղումներ

«ՌԴ-ն պատերազմ է բերել իմ երկրին և պետք է զգա իր արածը»․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

«Ռուսաստանը պատերազմ է բերել իմ երկրին և պետք է զգա իր արածը»,- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսպես է արձագանքել Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, որտեղ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե «հետ են մղել Ուկրաինայի անսպասելի առաջխաղացումը դեպի Կուրսկի շրջան»։

Զելենսկին ուղղակիորեն չի անդրադարձել ներխուժմանը, տեղեկացրել է, որ զեկույցներ է ստացել Ուկրաինայի բարձրագույն ռազմական հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեքսանդր Սիրսկիից, որ ռազմական գործողություններն «արդյունավետ» են՝ «այն, ինչ հիմա պետք է Ուկրաինային»։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ չորեքշաբթի Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում 11 բնակավայր են գրավել, իսկ հինգշաբթի սկսել են այնտեղ ամրություններ կառուցել։

Երեկ երեկոյան մարտերն ընթանում էին Կուրչատով քաղաքից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG