Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան է նշանակվել Ռախման Մուստաֆաևը, հայտնում են ադրբեջանական աղբյուրները՝ վկայակոչելով նախագահ Իլհամ Ալիևի համապատասխան հրամանագիրը։
Մուստաֆաևը մինչև վերջերս ղեկավարում էր Նիդերլանդներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը, համատեղությամբ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն էր Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում։
ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն երկարամյա պաշտոնավարումից հետո թողել է դեսպանի պաշտոնն անցած ամիս։ Երեկ Կրեմլի ղեկավարը նրան պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։