Մատչելիության հղումներ

Քրդական SDF-ի հրամանատարը ուժերը միավորելու պայմանագիր է ստորագրել Սիրիայի ղեկավարի հետ


Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան և SDF-ի հրամանատար Մազլում Աբդին համաձայնագիրը ստորագրելուց հետո, Դամասկոս, 10-ը մարտի, 2025թ.
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան և SDF-ի հրամանատար Մազլում Աբդին համաձայնագիրը ստորագրելուց հետո, Դամասկոս, 10-ը մարտի, 2025թ.

Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF) միանում են Սիրիայի նոր պետական կառույցներին։ Համաձայնագիրը ստորագրվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և SDF-ի հրամանատար Մազլում Աբդիի միջև։

Փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի հյուսիս-արևելքում «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կողմից վերահսկվող քաղաքացիական և ռազմական հաստատությունների ինտեգրումը կառավարական կառույցներին։ Խոսքը վերաբերում է SDF-ի կողմից վերահսկվող սահմանային անցակետերին, օդանավակայանին, նավթի ու գազի հանքավայրերին։

Համաձայնագրի ստորագրումից հետո Աբդին X-ում գրել է, որ գործարքն «իրական հնարավորություն է նոր Սիրիա կառուցելու համար»: Նա նշել է, որ SDF-ն աշխատում է սիրիական վարչակազմի հետ՝ «նման ճգնաժամային շրջանում ապահովելու անցումային փուլը»։

Այս համաձայանգիրը ստորագրվում է այն ժամանակահատվածում, երբ նոր կառավարության ու անցած տարեվերջին տապալված Բաշար ալ -Ասադին հավատարիմ ուժերի միջև բախումներ են սկսվել, որոնց հետևանքով ավելի քան 1000 զոհ կա, գերակշիռ մասը՝ խաղաղ բնակիչներ։

Ահմեդ ալ-Շարաան հայտարարել էր․ - «Մենք կանգնած ենք նոր վտանգի առջև՝ նախկին ռեժիմի մնացորդներն ու նրանց հետևում կանգնած արտաքին ուժերը նոր հակամարտություն սադրելու ու մեր երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձեր են անում»։ Միաժամանակ, նա իր ելույթում ոչինչ չէր ասել անվտանգության ուժերի մասին, որոնք, ինչպես տեսանյութերն են վկայում, կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG