Մատչելիության հղումներ

Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ որոշված ​​չեն․ Պեսկով


Էրդողանն ու Պուտինը Սոչիում, 4-ը սեպտեմբերի, 2023թ․
Էրդողանն ու Պուտինը Սոչիում, 4-ը սեպտեմբերի, 2023թ․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դեռ չեն հստակեցրել Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ժամկետները, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե Աստանայում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպմանը հաջողվե՞լ է համաձայնեցնել Պուտինի Թուրքիա այցի ժամկետները, Պեսկովը պատասխանել է՝ դրանք կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

Երեկ Պուտինն ու Էրդողանը երկկողմ բանակցություններ են ունեցել։ Ռուսաստանի նախագահը կրկին խոստացել է իր գործընկերոջն անպայման այցելել Թուրքիա։

Պուտինի այցը Թուրքիա վաղուց է ծրագրված, սակայն ժամանակացույցը չի հաջողվում համաձայնեցնել։ Էրդողանը նշել է՝ ակնկալում է, որ իր գործընկերն Անկարա կայցելի «որքան հնարավոր է շուտ»։

Ռուսաստանի նախագահի Անկարա այցի մասին խոսվում է դեռ այս տարեսկզբից։ Հունվարին Reuters-ը հաղորդել էր, որ Պուտինը Թուրքիա կմեկնի փետրվարի 12-ին և սա կլինի նրա առաջին այցը ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժման մեկնարկից ի վեր։ Ապա հաղորդվեց, որ Անկարայում Ռուսաստանի նախագահին սպասում են մարտի 31-ին Թուրքիայում նախատեսված ավագանու ընտրություններից հետո։ Ավելի ուշ Պեսկովը պարզաբանել էր, որ այցը չի կայանում, քանի որ հնարավոր չէ համատեղել երկու երկրների ղեկավարների աշխատանքային ժամանակացույցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG