Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ուժեղացվել է՝ անկախ այլ երկրների ղեկավարների դեմ մահափորձերից, ասել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօրվա հեռավար ճեպազրույցում։
«Անվտանգությունը հասկանալի պատճառներով արդեն իսկ ուժեղացվել է՝ անկախ նշված իրադարձություններից»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձերից հետո արդյոք ուժեղացվել է Ռուսաստանի նախագահի անվտանգությունը։
«Պետության ղեկավարի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով, արվում է ամենը, ինչ անհրաժեշտ է անել, իհարկե հաշվի առնելով միջազգային լարվածության ընդհանուր սրացումը»,- հավելել է Պեսկովը։