Մատչելիության հղումներ

Պուտին․ «Ռայիսին ականավոր գործիչ էր»


Ռուսաստանի նախագահը պաշտոնական ցավակցություններ է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահվան առթիվ՝ իր իրանցի պաշտոնակցին «ականավոր գործիչ» անվանելով։

«Սայեդ Էբրահիմ Ռայիսին ականավոր քաղաքական գործիչ էր, որն իր ողջ կյանքը նվիրել էր Հայրենիքին ծառայելուն։ Նա վայելում էր իր հայրենակիցների հարգանքն, իսկ արտերկրում զգալի հեղինակություն ուներ։ Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ նա անգնահատելի անհատական ավանդ է ներդրել մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, լուրջ ջանքեր է գործադրել այդ հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի դուրս բերելու համար», - նշված է Ռուսաստանի նախագահի ցավակցական ուղերձում։

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է կիրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո պետք է վերադառնար Թեհրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG