Մատչելիության հղումներ

Փրկարարները տարհանում են Աղստևի վարարման հետևանքով ճամբարում արգելափակվածներին


Փրկարարները տարհանում են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված քաղաքացիներին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Կառույցի փոխանցմամբ՝ հուլիսի 28-ին՝ կեսօրին մոտ, ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

14։26

Փրկարար ծառայությունից հայտնեցին, որտարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG