Մատչելիության հղումներ

Պուտինը ցանկանում է վերադարձնել Կուրսկի շրջանը մինչև Թրամփի երդմնակալությունը․ The Telegraph


Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Բուենոս Այրեսում՝ G20-ի շրջանակներում, 30-ը նոյեմբերի 2018թ․
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Բուենոս Այրեսում՝ G20-ի շրջանակներում, 30-ը նոյեմբերի 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի ուկրանացիների կողմից գրավված Կուրսկի շրջանի տարածքները վերադարձնել մինչև 2025-ի հունվարի 20-ը՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, գրում է The Telegraph-ը։

Վկայակոչելով բրիտանական հետախուզության տվյալները՝ The Telegraph-ը հավանական է համարում, որ Ռուսաստանն առաջիկա օրերին ուժեղացնի անօդաչու սարքերի հարձակումներն ուկրաինական դիրքերի ուղղությամբ։

Սպասվում է նաև, որ Կուրսկի շրջանում ռազմական գործողություններին հյուսիսկորեացի 12 հազար զինծառայող կներգրավվի։

The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաներին, օրերս գրել էր, որ ռուս զինվորականները 50 հազարանոց զորք են կազմել, այդ թվում՝ հյուսիսկորեական բանակի անդամներից՝ վերադարձնելու Կուրսկի շրջանի տարածքները։

Ըստ ուկրաինացի վերլուծաբանների՝ Կրեմլը կարող է նաև Կուրսկի ուղղությամբ հարձակումն օգտագործել Ուկրաինայի Սումիի շրջանի հյուսիս-արևելյան մասում առաջխաղացման համար:

The Telegraph-ը նշում է, որ Ռուսաստանն արդեն վերադարձրել է այն տարածքի մոտ կեսը, որն ուկրաինացի զինվորականներն օկուպացրել էին օգոստոսյան գործողությունների ժամանակ։

Ընտրություններից առաջ Հանրապետական Թրամփը հայտարարում էր, թե Սպիտակ տուն վերադառնալու դեպքում կարող է մեկ օրում՝ մեկ զանգով կանգնեցնել արդեն երկու տարուց ավելի շարունակվող պատերազմը։ Վերլուծաբանները չեն բացառում, որ դա կարող է տեղի ունենալ Ուկրաինայի հաշվին՝ դրդելով Կիևին գնալ ցավոտ զիջումների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG