Մատչելիության հղումներ

Պուտինն այս տարի անպայման կայցելի Հնդկաստան․ Ուշակով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան կկայանա այս տարի, «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ միևնույն ժամանակ նշելով, որ կողմերը հստակ ժամկետները դեռ չեն քննարկել։

«Դժվար է դեռ ասել։ Մենք հրավեր ենք ստացել, սակայն, որքան գիտեմ, կողմերը կոնկրետ ժամկետների շուրջ բանակցությունները դեռ չեն սկսել։ Բայց այցն անպայման տեղի կունենա այս տարի»,- ասել է Ուշակովը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է Պուտինին Հնդկաստան հրավիրել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ այցը նախապատրաստվում է, «ռուսական կողմն անհամբեր սպասում է այդ շփումներին և մեծ նշանակություն է տալիս դրանց»։

2024-ի հուլիսի սկզբին Մոդին Մոսկվայում էր։ Նա հանդիպեց Պուտինի հետ, ապա տեղի ունեցան ռուս-հնդկական բանակցությունները։ Հնդկաստանի վարչապետը Մոսկվայում հայտարարեց, որ պատերազմը չի կարող խնդրի լուծում լինել։

Հնդկաստանի առաջնորդի ռուսաստանյան այցին կոշտ էին արձագանքել Կիևն ու նրա դաշնակիցները։ «Ցավալի է տեսնել աշխարհի խոշորագույն ժողովրդավարության առաջնորդին Մոսկվայում՝ գրկախառնված աշխարհի ամենահայտնի հանցագործի հետ», - ասել էր Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG