«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով թուրք պաշտոնյաների, հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անկարան պաշտպանում է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը և այդ մասին տեղյակ է պահվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներին։
Անցած շաբաթվա ընթացքում Ռյուտեն այցելել էր Ստամբուլ և հանդիպում ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Համատեղ ասուլիսում Ռյուտեն ասել էր, որ ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի և նրա առաջնորդության կարիքն ունի։
Մարկ Ռյուտեի թեկնածությունը պաշտպանելու մասին ավելի վաղ հայտնել էին ԱՄՆ-ն, Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու պատճառով ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր և ավարտվում է գալիք հոկտեմբերի 1-ին։