Մատչելիության հղումներ

Պոլտավայում ռուսական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով 41 հոգի զոհվել է, կա 180 վիրավոր


Ռուսական ուժերի բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով Ուկրաինայի կենտրոնական շրջանում գտնվող Պոլտավայում առնվազն 41 մարդ է զոհվել, ևս 180-ը վիրավորվել են։ Այսօր այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում հրապարակած տեսանյութում։

Նա մանրամասնել է, որ բալիստիկ հրթիռը հարվածել է կրթական հաստատության՝ կապի ինստիտուտի մասնաշենքին և մոտակա հիվանդանոցին։ Փլատակների տակ մարդիկ կան։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց ի վեր սա Ռուսաստանի ամենամահաբեր հարվածներից մեկն է Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG