Ուկրաինական Պոլտավա քաղաքի բնակելի շենքերից մեկին հասցված ռուսական հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 13-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցած գիշեր անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել նաև Խարկովին, ինչի արդյունքում ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։