ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է մայիսի 26-ի հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել հասարակական կարգը։
«Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը շեշտում է՝ Հայաստանը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի։
Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնում վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։