Մատչելիության հղումներ

Մեծաթիվ ոստիկաններ կառավարական առանձնատների դիմաց


Կառավարական ամառանոց տանող մուտքերը ոստիկանները փակել են՝ տեղում պատ են կազմել։

Այստեղ մեծաթիվ ոստիկաններ են հավաքված։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ հանրահավաքից հետո հայտարարեց այստեղ գնալու մասին՝ վարչապետին տեսնելու, հասել է Պռոշյան փողոց։ Միջադեպեր չեն գրանցվել։

Ավելի վաղ հանրահավաքին հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն հենց Տավուշի թեմի առաջնորդն է։

Իշխանությունները քննադատում են այս քայլի համար. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցիալական ցանցում գրել է, որ վարչապետը վաղ առավոտվանից աղետի գոտում է։

«Կառավարական ամառանոց երթով գնացող Վազգեն Գալստանյանին սա քաջ հայտնի է։ Հետևաբար երթով դեպի կառավարական ամառանոց գնալը այլ նպատակ չունի, քան սադրելը», - գրել է նա։

ՆԳՆ ոստիկանությունը հանրահավաքից առաջ հանդես էր եկել հորդորով՝ խստորեն պահպանել հասարակական կարգը։ ՔԿ-ից էլ նախազգուշացնում են, որ օրենքով սահմանված գործառույթների և պարտականությունների շրջանակներում ձեռնարկելու են անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ ակցիաների, հավաքների շրջանակներում հանցավոր բոլոր դրսևորումներին օպերատիվ և համակողմանի արձագանքելու, նմանատիպ գործողություններ կատարող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG