Մատչելիության հղումներ

Փոքր ձեռնարկատերերը ստորագրահավաք են կազմակերպել՝ հարկային փոփոխությունները կասեցնելու պահանջով


Շրջանառության հարկի բարձրացման դեմ ամիսներ շարունակ բողոքող փոքր ձեռնարկատերերը ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները: Ասում են՝ մի քանի օրում ավելի քան 2000 ստորագրություն են հավաքել:

Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել էին կառավարության դիմաց՝ իրենց հետ բերելով նաև հավաքված ստորագրությունները: Փոքր ձեռնարկատերերը պնդում են՝ ավելացած հարկային բեռով աշխատել հնարավոր չէ, շատ բիզնեսներ գուցե փակվեն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG