«Ռուսաստանն ընդհանուր առմամբ բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, սակայն, որ Մոսկվայում դեռ պետք է հասկանան, թե Կիևը որքանով է պատրաստ այդ բանակցություններին:
«Մենք պետք է նաև հասկանանք, թե որքանով են ուկրաինական կողմի համակարգոxները թույլատրել նրանց [բանակցություններ սկսել]», - ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովի խոսքով՝ Կիևի հետ բանակցություններին նաև որոշ իրավական գործոններ են խոչընդոտում։ «Զելենսկու լեգիտիմության ընդհանուր խնդրից բացի Ուկրաինայում ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու փաստացի օրենսդրական արգելք գոյություն ունի», - նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։