«Չի բացառվում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ շփումներ ունենա մինչև նրա երդմնակալության արարողությունը», - «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունն ու նախագահի աշխատակազմը ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո չեն փորձել կապ հաստատել նրա շտաբի հետ։