Սեպտեմբերի 4-6-ը Պեկինում անցկացվում է Չինաստան-Աֆրիկա համագործակցության (FOCAC) համաժողովը, որին մասնակցում են Աֆրիկայի շուրջ 5 տասնյակ երկրների պատվիրակներ։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը խոստացել է Աֆրիկային ավելի քան 50 միլիարդ դոլար տրամադրել առաջիկա երեք տարիների ընթացքում։ Անցած տարի Չինաստանը 4 միլիարդ 600 միլիոն դոլարի վարկ էր հաստատել աֆրիկյան երկրների համար։
Համաժողովին մասնակցող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բարձր է գնահատել Չինաստանի նախաձեռնությունները Աֆրիկայի զարգացման համար։ Նա ասել է, որ աֆրիկյան երկրների պարտքերի իրավիճակը անկայուն է և սոցիալական անկարգությունների պատճառ է դառնում։
Համաժողովի շրջանակում Գուտերեշը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։