Մատչելիության հղումներ

Պեկինում կայացել է Սի Ծինփինի և Ջեյք Սալիվանի հանդիպումը


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Պեկինում ընդունելով ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին, ասել է, որ չնայած ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել՝ Չինաստանի հանձնառությունը ԱՄՆ-ի հետ կայուն, առողջ հարաբերությունների զարգացման համար մնում է անփոփոխ։

«Այս փոփոխվող և անհանգիստ աշխարհում երկրները կարիք ունեն համերաշխության և համակարգման, այլ ոչ թե պառակտումների ու առճակատումների», - ասել է Սի Ծինփինը։

Ջեյք Սալիվանը հավաստիացրել է, որ նախագահ Բայդենը մտադիր է պատասխանատու կերպով կառավարել Չինաստանի հետ կարևոր հարաբերությունները և երաշխավորել, որ մրցակցությունը չվերածվի հակամարտության կամ առճակատման, ու միասին աշխատել, որտեղ շահերը համընկնում են։

«Մենք հավատարիմ ենք բարձր մակարդակի դիվանագիտության պահպանմանը և նախագահ Բայդենը անհամբերությամբ է սպասում առաջիկա շաբաթներին ձեզ հետ շփվելու հնարավորությանը», - ասել է Սալիվանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG