Մատչելիության հղումներ

ՊԵԿ. 13.5 տոննա թաղված թռչնամիսը ընկերությունը հանել, տեղափոխել է իր տարածք


Թռչնամիս, արխիվային լուսանկար
Թռչնամիս, արխիվային լուսանկար

«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիս է ոչնչացվել՝ թաղման եղանակով, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։

Սակայն, նույն օրը, ըստ ՊԵԿ-ի, նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր (Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղ), տեխնիկայով քանդել են հողը, հողի տակից հանել են թռչնամիսն ու այն տեղափոխել ընկերության տարածք։

ՊԵԿ-ը փոխանցում է, որ իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հողի տակից հանված ապրանքները հայտնաբերել են, համապատասխան արձանագրություններ են կազմվել, փորձանմուշներ են վերցվել։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Ընկերությունը դեռ չի մեկնաբանել հաղորդումը։

ՊԵԿ-ը կից տեսանյութ է հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG