Մատչելիության հղումներ

Պայթյուն Աղվերանի հյուրանոցում, տուժել է անվտանգության աշխատակիցը


Լուսանկարը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության
Լուսանկարը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության

Այսօր վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Աղվերանի հյուրանոցներից մեկում, կա տուժած:

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ պայթյունի մասին ահազանգը Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ստացել է ժամը 07։37, դեպքի վայրեն մեկնել հրշեջ-փրկարարները:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել մոտ 9 քմ մակերեսով հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով վնասվել է 6 պատուհան և գույքը՝ մասամբ։

Անվտանգության աշխատակից 39-ամյա Ա․ Խ․-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Պայթյունի հնարավոր պատճառների մասին և այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG