Բրազիլիայի գերագույն դատարանի շենքի մոտ չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյուններից մեկ մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ին՝ նշելով, որ դատարանի անձնակազմը տարհանվել է։
Պայթյունները տեղի են ունեցել Բրազիլիայի մայրաքաղաքի կենտրոնում, որտեղ տեղակայված են Գերագույն դատարանի, խորհրդարանի շենքերն ու նախագահական պալատը։
Բրազիլիայի փոխնահանգապետը հայտնել է, որ մի տղամարդ փորձել է մտնել դատարանի շենք, անվտանգության աշխատակիցները նրան կանգնեցրել են, ապա պայթյուններ են որոտացել։ Ոստիկանությունը հաստատել է, որ շենքից դուրս դի է հայտնաբերել, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:
Երկրի գլխավոր դատախազ Խորխե Մեսիասը դատապարտել է տեղի ունեցածն, այն որակել «դիտավորյալ հարձակում» և խոստացել պայթյունների լիարժեք հետաքննություն։
«Ես խստորեն դատապարտում եմ հարձակումները Գերագույն դատարանի և Ստորին պալատի վրա։ Պետք է պարզել հարձակումների դրդապատճառները և հնարավորինս շուտ վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը», X-ում գրել է երկրի գլխավոր դատախազը։