Մատչելիության հղումներ

Պայթյուն Թուրքիայի զինամթերք արտադրող գործարանում. կան զոհեր և վիրավորներ


Բալըքեսիր նահանգում պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում պայթյունի պահը, 24-ը դեկտեմբերի, 2024թ․
Բալըքեսիր նահանգում պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում պայթյունի պահը, 24-ը դեկտեմբերի, 2024թ․

Թուրքիայի արևմտյան Բալըքեսիր նահանգում զինամթերք արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունից առնվազն 12 մարդ է զոհվել, հաղորդում է CNN Turk-ը՝ նշելով նաև երեք վիրավորի մասին։

Ըստ ականատեսների՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է անգամ հարևան գյուղում։

Պայթյունից շենքի տանիքը փլուզվել է։ Որոնողակափրկրարարական աշխատանքներ են ընթանում։

Պայթյունը տեղի է ունեցել գործարանի արտադրամասում։ CNN-ի տվյալներով՝ այնտեղ մեկ հերթափոխում 20 մարդ է աշխատում։

Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն, հետքաննություն է ընթանում։ Մարզային իշխանությունները հայտնել են, որ ահաբեկչության վարկածի մասին խոսք չկա։

Ընկերության կայքում նշվում է, որ գործարանն արտադրում է նաև զինամթերք, այդ թվում՝ որսի և սպորտի համար, ինչպես նաև քաղաքացիական օգտագործման պայթուցիկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG