Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով չորս մարդ է զոհվել է, այդ թվում՝ երկու երեխա, հայտնում են ռուսաստանյան պետական լրատվամիջոցները։
Միջադեպի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։
ՏԱՍՍ գործակալության համաձայն, դեպքի վայրում կրակը մարվել է։