Մատչելիության հղումներ

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ ձերբակալվել է, ապա ազատ արձակվել


Արսեն Բաբայան, արխիվ
Արսեն Բաբայան, արխիվ

Փաստաբան Արսեն Բաբայանը, որ ընդդիմադիր գործիչների պաշտպանությամբ է զբաղվում, քիչ առաջ ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։ «Ազատության» հետ զրույցում Բաբայանը փոխանցեց, որ իրեն ու ընկերներին ձերբակալել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։

Քննչական կոմիտեից խոստացան ավելի ուշ պատասխանել «Ազատության» հարցերին, թե ինչու են բերման ենթարկել Բաբայանին և մյուսներին, և արդյոք զենք հայտնաբերել են։

Բաբայանն իր հերթին պնդեց, որ կասկածանքը արհեստական է և շինծու. -«Այս երկրում երբ անհրաժեշտություն կա մարդ բռնելու, ամեն ինչի մեջ կասկածում են»։

Արսեն Բաբայանը Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցությունից է։ Շեշտեց, որ իր հետ ձերբակալված անձինք նույնպես կուսակցական են՝ առանց նրանց անունները տալու։ Նշեց միայն, որ հայտնի գործիչներ չեն, և որ հինգ հոգով երկու մեքենայով կուսակցական գրասենյակից ուղևորվել են ճաշելու, Հրազդանի կիրճում իրենց մեքենաները կանգնեցրել ու ձերբակալել են։

Ավելի ուշ Արսեն Բաբայանը հայտնեց, որ իրեն ազատ են արձակել, և որ իրեն չեն կասկածում ապօրինի զենք կրելու մեջ՝ այս ամենը քաղաքական հայացքներով պայմանավորելով։

«Սա շոու է, արդեն չորրոդ անգամն է, որ մեր ընկերների հետ կապված անում են», - պնդեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG