Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, քննարկել պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ քննարկումները, մասնավորապես, վերաբերել են ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին։

Հանդիման մասին Պապիկյանը նաև X-ում է գրառում կատարել, լուսանկարներ հրապարակել։

Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն էլ մեղադրել է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։ Փետրվարի 23-ին Հայաստանն արդեն ստացել է պաշտպանական սարքավորումների առաջին խմբաքանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG