Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է աղետի գոտի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ։

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում վարչապետը Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում է՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում։

Այստեղ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, երթևեկությունը վերականգնվել է, նշել է Փաշինյանը։

  • Մայիսի լույս 26-ի գիշերը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։
  • Շուրջ 9 բնակավայր կառավարությունն աղետի գոտի է ճանաչել։
  • Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստին պնդեց, թե աղետի գոտում ակտիվ վերականգնման աշխատանքները շարունակվում են։
  • Աղետի հետևանքով 20 կամուրջ է փլուզվել։
  • Մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ կապը վերականգնելու համար էլ ժամանակավոր հետիոտնային կամուրջներ են կառուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG