Մատչելիության հղումներ

Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ»-ին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, 8-ը մայիսի, 2024թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, 8-ը մայիսի, 2024թ.

Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Փաշինյանը Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համատեքստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա», - նշել է նա:

Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի վարչապետը նաև շեշտել է, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության։

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր մեկնել 2023-ի դեկտեմբերի վերջին, մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։

Իսկ ապրիլին հարցազրույցում նա բառացի կրկնել էր այն, ինչ դեկտեմբերի վերջին ասել էր Սանկտ Պետերբուրգում, երբ Երևանը ստանձնում էր ԵԱՏՄ նախագահությունը, այն է՝ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է առանց որևէ քաղաքական և հատկապես աշխարհաքաղաքական օրակարգի։

Առավել մանրամասն տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG