Փարիզի դատախազությունը պահանջել է հինգ տարվա (երեքը՝ պայմանական) ազատազրկում «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարի Լը Պենի համար, և տուգանք՝ 300 հազար եվրոյի չափով՝ Եվրախորհրդարանից իր կուսակցության օգտին միջոցների հափշտակության գործով, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Մեղադրող կողմը նաև պահանջել է քաղաքական գործչին հինգ տարով զրկել պետական մարմիններում ընտրվելու իրավունքից։
Լը Պենից բացի գործով անցնում են նաև «Ազգային միավորման» 20 անդամներ։ Դատախազությունը նրանց համար ևս ազատազրկում է պահանջել։
Եթե դատարանը մեղադրանք առաջադրի, Լը Պենը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում։ Ավելի վաղ նա հայտարարել է 2027-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
Քաղաքական գործիչը, ի պատասխան հայտարարել է, որ դատախազությունն այս կերպ ցանկանում է սահմանափակել ֆրանսիացիների ընտրության իրավունքը։
Լը Պենի և նրա թիմակիցների գործով դատական լսումները Փարիզում սկսվել են սեպտեմբերին։ Ըստ քննիչների՝ մեղադրյալն այսպես ասած օգնականներ են վարձել Եվրախորհրդարանում՝ «Ազգային միավորման» օգտին գումարներ հափշտակելու համար։