Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Քամալա Հարիսը «դեմ են կյանքին», և ամերիկացի կաթոլիկ ընտրողներին կոչ է արել ընտրել «չարյաց փոքրագույնը»։
Նա քննադատել է երկու թեկնածուներին միգրանտների հարցում և կանանց աբորտի իրավունքի վերաբերյալ հայացքների համար։
«Երկուսն էլ կյանքի դեմ են՝ լինի նա, ով վտարում է միգրանտներին, թե նա, ով կյանքից զրկում է երեխաներին», - օդանավում ասել է Ֆրանցիկոսը իրեն ուղեկցող լրագրողներին։
Արևելյան մի շարք երկրներ 12-օրյա այցից հետո Հռոմի Պապն ուրբաթ օրը Սինգապուրից վերադարձավ Վատիկան։