Մատչելիության հղումներ

Պապիկյանն ԱԺ-ում է, սահմանին իրավիճակից դեռ չի խոսել


Սուրեն Պապիկյանը խորհրդարանում, 2023թ․
Սուրեն Պապիկյանը խորհրդարանում, 2023թ․

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նիստին այսօր մասնակցում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ներկայացնելու է իր ղեկավարած գերատեսչության մասով կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույց։

Մինչ նիստի մեկնարկը՝ լրագրողները հետաքրքրվեցին սահմանին տիրող իրավիճակի մասին։ Պապիկյանը խոստացավ հարցերի պատասխանել նիստից հետո։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Երևանը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG