Մատչելիության հղումներ

Հռոմի պապը ժամանել է Ինդոնեզիա


Հռոմի պապը Ջակարտայի օդանավակայանում
Հռոմի պապը Ջակարտայի օդանավակայանում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր ժամանել է Ինդոնզիա՝ մահմեդական բնակչությամբ ամենախիտ բնակեցված երկիրն աշխարհում։ 87-ամյա Ֆրանցիսկոսը Հռոմից Ջակարտա է հասել 13 ժամ տևած թռիչքով։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Ինդոնեզիայում մնալու է մինչև ուրբաթ օրը։ Այդ ընթացքում նա պլանավորել է հանդիպել պաշտոնից հեռացող նախագահ Ջոկո Վիդոդոյին, մասնակցել մզկիթում կայանալիք միջկրոնական հանդիպմանը, Ջակարտայի մարզադաշտում կրոնական արարողություն անցկացնել և մասնակցել այլ միջոցառումների։

Ինդոնեզիայից նա մեկնելու է Պապուա Նոր Գվինեա, Արևելյան Թիմոր և Սինգապուր։ Հռոմի պապը Վատիկան է վերադառնալու սեպտեմբերի 13-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG