Մատչելիության հղումներ

Պակիստանում զինված անձինք սպանել են 23 մարդու


Այսօր վաղ առավոտյան Պակիստանի Բելուջիստան նահանգի Մուսախայլ թաղամասում անհայտ զինված անձինք սպանել են ավտոբուսի 23 ուղևորի, հայտնում են տեղական իշխանությունները:

Պաշտոնյաները նշել են, որ զինված խումբը փակել է ճանապարհը, ուղևորներին դուրս հանել ավտոբուսից և կրակել 23 տղամարդու՝ անձը հաստատող փաստաթղթերը ստուգելուց հետո: Զոհերի մեծ մասը Փենջաբ նահանգից են, սակայն երկուսը պատկանում են Բելուջիստանի փուշթուններով բնակեցված շրջաններին, «Ազատություն» ռադիոկայանին ասել է տեղացի լրագրողը:

Զինված անձինք դեպքի վայրից փախչելուց առաջ այրել են մի քանի ավտոմեքենա։

Ոչ մի խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել, անջատողական Բելուջների ազատագրման բանակը հայտարարության մեջ նշել է, որ վերահսկում է նահանգի բոլոր հիմնական ճանապարհները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG