Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի կառավարությունը մտադիր է Ստեփանակերտում արդյունաբերական ձեռնարկություն բացել


Միրզիյոևն ու Ալիևը Շուշիում, հուլիս, 2024թ․
Միրզիյոևն ու Ալիևը Շուշիում, հուլիս, 2024թ․

Ուզբեկստանի կառավարությունը մտադիր է Բաքվի վերահսկողության տակ անցած Ստեփանակերտում արդյունաբերական ձեռնարկություն բացել, Տաշքենդում ուզբեկ պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ Ուզբեկստանի իշխանությունների հետ բազմաթիվ համատեղ նախագծեր են քննարկել, սակայն «ցանկանում է առանձնացնել դրանցից մեկը»։

«Սա մեր ժողովուրդների եղբայրության և բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։

Ալիևը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով երեկ է մեկնել Տաշքենդ։

2022-ի հունիսին Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել՝ պայմանավորվելով խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG