Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Թուրքիա, հաղորդում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
Այցի մանրամասները դեռևս չեն հաղորդվում։
ԱՄՆ պետդեպարտամենտը Բլինքենի այցի մասին դեռ չի հաղորդել։
Բլինքենն ու Ֆիդանը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել դեկտեմբերի 9-ին, քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները։
Ըստ ԱՊՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը շարունակելու միևնույն ժամանակ երկրում խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական թուրքամետ ապստամբ զինյալները մտան Դամասկոս, հայտարարեցին 24 տարվա ղեկավար Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում․ Ռուսաստանի նախագահը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ասադի ռեժիմի տապալումը որակել է որպես «արդարության հիմնարար գործողություն»: