Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացնում է հնարավոր օդային հուժկու հարձակման մասին


ԱՄՆ դեսպանատունը Կիևում, 2022թ․
ԱՄՆ դեսպանատունը Կիևում, 2022թ․

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Ուկրաինայում գտնվող ամերիկացի քաղաքացիներին, որ նոյեմբերի 20-ի ընթացքում կա Ռուսաստանի կողմից հուժկու օդային հարձակման վտանգ։

Ինչպես նշվում է դեսպանատան կայքում հրապարակված հայտարարությունում, դիվանագիտական կառույցը ստացել է «հատուկ տեղեկատվություն» հնարավոր լայնածավալ հարվածի մասին։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեսպանատունը նոյեմբերի 20-ին փակ կլինի։ Ուկրաինայում գտնվող ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պատրաստ լինել անհապաղ ուղևորվելու ապաստարաններ, եթե հայտարարվի օդային տագնապ», - ասված է հայտարարությունում։

Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ տեսակի հարձակման կամ Ուկրաինայի որ շրջանների մասին է խոսքը։ Հետևաբար նախազգուշացումը վերաբերում է երկրի ամվժբողջ տարածքին։

Նոյեմբերի 17-ի գիշերը ռուսական զորքերը մի քանի ամսվա դադարից հետո առաջին անգամ զանգվածային հարված հասցրին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Վերջին օրերին նաև իրականացվել են մի քանի հարձակումներ, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ Սումիում, Օդեսայում և Գլուխովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG