Մատչելիության հղումներ

Ուկրաինայի օմբուդսմենը սպանված ռազմագերու հարցով դիմել է ՄԱԿ և ԿԽՄԿ


Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, արխիվ
Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, արխիվ

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը շտապ դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և ՄԱԿ-ին՝ ուկրաինացի ռազմագերիի սպանության հարցով։

Օմբուդսմենը դիմել է կառույցներին՝ «արձանագրելու ահաբեկիչ երկրի կողմից մարդու իրավունքների հերթական խախտումը», իսկ ուկրաինական իրավապահ մարմիններին՝ ստուգելու սպանվածի ինքնությունը:

«Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ պատկերված է ենթադրաբար ուկրաինացի ռազմագերու մարմին, ում գլուխն ու վերջույթները կտրել են ռուսները։ Սա պարզապես ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի Ժնևի կոնվենցիայի խախտում չէ, սա ոչ մարդկային պահվածք է», - հայտարարել է Դմիտրի Լուբինեցը։

Նա շեշտել է, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական վնասվածքի, բռնության կամ սպանության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG